Պանթուրքիզմից վտանգավոր մեկ էլ «թրքահպատակ հայն» է։ Հայաստանի գլխավոր սպառնալիքը պանթուրքիզմն է. այս մասին գրում է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը: «Թուրքիան է ժխտում հայոց ցեղասպանությունը։ Թուրքիան է 1992-ի մայիսին, 1993-ի փետրվարին և 1993-ի հոկտեմբերին ուղիղ պատերազմով սպառնացել Հայաստանին, որը չեզոքացվել է բացառապես ՌԴ-ի կոշտ արձագանքի շնորհիվ. 1992-ի մայիսի 20-ին դա արեց մարշալ Շապոշնիկովը, 1993-ի ձմռանը՝ Պավել Գրաչովը, 1993-ի հոկտեմբերին՝ Բբրիս Ելցինը։ Թուրքիան է 1993-ին փակել հայ-թուրքական սահմանը՝ բլոկադայի ենթարկելով Հայաստանը։ Թուրքիան է Ադրբեջանին օգնել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Թուրքական «բայրաքթարներն» են սպանել մեր հազարավոր տղաներին։ Թուրքիան է արդարցնում ադրբեջանական հակահայ ռեժիմի քայլերը։ Ու սրանք անուղեղի նման Հայաստանը Արևմուտքի պասով ուզում են սարքեն թուրքական հերթական վիլայեթը։ Պանթուրքիզմից վտանգավոր թրքահպատակ հայն է»։