24.11.2024
Աշխարհին ակնհայտ է, որ Նիկոլի հանձնելու քաղաքականության դեմ մեր երկրում կա դիմադրություն
prev Նախորդ նորություն

Ցանկացած փորձ՝ շարժմանը կրոնական բնույթ հաղորդելու սադրանք է և անընդունելի

Այս շարժումը ժողովրդական է: Այն առաջարկում է ներքին հաշտություն և պայքար է մեր ազգային ինքնության համար, որի անբաժանելի մասն է մեր Եկեղեցին, ճշմարտության, մեր պատվի, արժանապատվության և իհարկե խաղաղության համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը:


"Անվերապահորեն աջակցելով Բագրատ Սրբազանին և շարժման անդամներին պետք է նշեմ, որ ցանկացած փորձ՝ շարժմանը կրոնական բնույթ հաղորդելու սադրանք է և անընդունելի: Ավելին ՝ այս սադրանքները շատ վտանգավոր են միջկրոնական խնդիրներ սադրելու առումով",- գրել է նա: