24.11.2024
Ցանկացած փորձ՝ շարժմանը կրոնական բնույթ հաղորդելու սադրանք է և անընդունելի
prev Նախորդ նորություն

Բավակա՛ն է Ալիևի հետ միասին մեզ պատերազմով սպառնան. Հայրապետյանը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը, երբ ամեն պատեհ ու անպատեհ առիթով հայ հանրությանը սպառնում են պատերազմով, մոռանում են, որ հենց իրենք են տարածաշրջանում ու հայ-ադրբեջանական հարաբերություններում նորմալ ու օրինաչափ դարձրել ուժով ու ուժի սպառնալիքով իրողությունները փոխելը։ Այս մասին, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ասուլիսում հնչեցրած մտքերը գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:


"Պատերազմ չուզող իշխանությունը երբեք քաղաքական ամրագրում չէր տա պատերազմով ստեղծված իրողությանը։ Պատերազմի ու ագրեսիայի բանաձևով հարցեր լուծելը բացառապես Նիկոլ Փաշինյանի շնորհիվ է Ալիևը կարողացել մարսել, հակառակ դեպքում՝ դա նրան երբեք չէր հաջողվի։


Այնպես որ բավական է Ալիևի հետ միասին մեզ պատերազմով սպառնան։ Այսօր պատերազմ բերողը հենց իրենք են, իսկ դա կարելի է կանխել՝ տարբեր դերակատարների հետ պայմանավորվելով",- գրել է փորձագետը: