Ցավոք, Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությամբ Արցախի իշխանությունը փաստացի բավարարեց Ալիևի պահանջը և ապագայում նոր պահանջների նախադեպ ստեղծեց։ Այս մասին գրում է ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը:"Ըստ էության, այս քայլով Արայիկ Հարությունյանը լեգիտիմացնում է Արցախն Ադրբեջանի կազմում դիտարկելու ալիևյան պնդումը` ճանաչելով ինքն իրեն որպես Արցախի հայ համայնքի ներկայացուցիչ",- գրել է պատգամավորը։ Հիշեցնենք, այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատման մասին: