22.11.2024
Քաղաքականությունն ընդդեմ արյան գետերի
prev Նախորդ նորություն

Փաշինյանը փոխհատուցումների մասին խոստումներով զիջելու է անկլավները

Եթե պարզվի, որ որևէ տուն Հայաստանի սահմանագծի վրա կամ այն կողմում է հայտնվում, բացառված է, որ մենք այդ մարդկանց մենակ թողնենք: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Հանրապետության հրապարակ Տելեգրամի ալիքը, հիշեցնելով, որ Տավուշի մարզի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը և չեն ցանկանում տարածքային զիջումների գնալ Բաքվին, ինչի մասին Փաշինյանն արդեն իսկ հայտարարել է, գրում է.


"ՀՀ իշխանություններն ոստիկանական ուժերով, Փաշինյանին հավատարիմ մարզպետով փորձում են համոզել բնակիչներին, որ բացեն ճանապարհը և համաձայնվեն տարածքային զիջումներին, սակայն բնակիչները կտրուկ դեմ են արտահայտվել իշխանությունների զիջողական դիրքորոշմանը:


Փաշինյանն ոստիկանական ուժերով փորձելու է ցրել ցույցերը, եթե դա չհաջողվի, նա սկսելու է գումարային խոստումներ տալ գյուղացիներին՝ նրանց փոխհատուցումներով համոզելու համար: Տավուշում ռազմավարական դիրքերը, լոգիստիկան, գազամուղն անցնելու են Բաքվի հսկողության տակ: Անկլավներն Ադրբեջանին զիջելու դեպքում Տավուշը հայաթափվելու է ՝կրկնելով Արցախի ճակատագիրը: Ադրբեջանն անկլավներից ստեղծելու է ռազմական հենակետեր և կրակի տակ է պահելու ողջ Տավուշն ու անգամ Լոռին: 3-րդ բանակային կորպուսի դիրքերի թուլանալու են:


Փաշինյանն ընդգծել է՝ կարող ենք բախվել ճանապարհային խնդրի, բայց «ոչինչ, կկառուցենք նոր ճանապարհ»։ Փաշինյանը տավուշցիներին նոր ճանապարհներ է խոստանում՝ կրկնվում է Սյունիքի պատմությունը, երբ սյունեցիներին 2020թ.-ի պատերազմից հետո խոստացան նոր ճանապարհներ, սակայն Սյունիքի մի շարք գյուղեր հայաթափվեցին կամ հայտնվել են ադրբեջանական ուղիղ կրակի տակ:


Եթե տավուշցիները զիջումների գնացին գործող իշխանություններին դա դառնալու է նախադեպ՝ հաջորդը Տիգրանաշենի (Քյարքի) և Սյունիքում՝ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրն են «կարգավորելու»՝ տեղի բնակիչներին փոխհատուցում և նոր շրջանցիկ ճանապարհներ խոստանալով:


Ադրբեջանը ցանկանում է ՀՀ բոլոր «կյանքի ճանապարհները» վերցնել հսկողության տակ՝ ապագա պատերազմում ավելի նպաստավոր դիրքերից ողջ Հայաստանը գրավելու համար: Իլհամ Ալիևն ողջ Հայաստանն է անվանում «Արևմտյան Ադրբեջան», նրա համար չկան որևէ սահմաններ, նա չի պատրաստվում դուրս գալ Վարդենիսում և Ջերմուկում ՀՀ սուվերեն տարածքներից, որտեղ կանգնած են ադրբեջանական զորքերը":