14.11.2024
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հասել է նրան, որ իր հանձնողական քաղաքականությունը աջակիցներ ունի. Աբրահամյան

Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:


Նա նաեւ նշել է. "Ըստ նրա` սահմանազատման գործընթացում արդեն իսկ այսօր կայացվող որոշումներով իշխանությունը ցույց է տվել իր անկեղծությունը, որովհետև հետևյալն է արել՝ արձանագրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական այն գյուղերում, որտեղ հիմա մարդիկ չեն ապրում, այդտեղ մարդկանց կյանքը հնարավոր դառնա, ապրելը հնարավոր դառնա:


Ես չգիտեմ, թե ԱԱԾ, ոստիկանության, ԶՈւ ներկայացուցիչների որ մասն է տեղյակ, որ իրենց իջեցված հրամաններով ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ են ապահովում, սակայն համոզված եմ, որ որոշները գիտակցված են անում:


Երեկ Ոսկեպարի մոտ, տեղի ակտիվ բնակիչներից մեկը նկատողություն արեց ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր եկեղեցին շրջափակել էին ու ապահովում էին սակրավորների ականազերծման աշխատանքները, հարցնելով` «էտ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանում ե՞ք ձեր արածով»:


Ոստիկանների ծիծաղը դեմքներին սառեց, փորձեցին արդարանալ, բայց փաստը մնում է փաստ, որ Փաշինյանը հասել է նրան, որ իր հանձնողական քաղաքականությունը աջակիցներ և ակտիվ սատարողներ ունի":


 


 


 

Փաշինյանի հերթական սուտը
Հաջորդ նորություն next
 Վրաստանը պատրաստ է մոդերատոր լինել ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների խթանման գործում
13.11.2024
Վրաստանը պատրաստ է մոդերատոր լինել ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների խթանման գործում