Ընդդիմությունը, մեծ հաշվով, մնաց իշխանական դիրքերում, իշխանությունն էլ դուրս չեկավ ընդդիմադիր դիրքերից: Այս մասին գրում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը: "Եվ այս համատեքստում գլխիվայր շրջվել են իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերության գրեթե բոլոր կանոնները՝ սկսած նրանից, որ հիմնականում իշխանությունն է քննադատում ընդդիմությանը և բողոքում, որ վատ ընդդիմություն ունի",- գրել է Դանիելյանը: