25.11.2024
Առաջին և միակ մեղավորը մենք ազգովի ենք, որ մեր ճիշտն ու սխալը չենք կարողանում ճանաչել
prev Նախորդ նորություն

Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցի, քանի որ հրավիրված չէ

Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցի, քանի որ հրավիրված չէ։ Այս մասին գրում է ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:


"ՌԴ նախագահի երդմնակալությանն այլ պետությունների ղեկավարների հրավիրելու ավանդույթ չկա։ ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու համար, նախ, պետք է մասնակցության հրավեր ստանալ։

21-րդ դարում ՌԴ նախագահի երդմնակալությանը երբեք չեն մասնակցել օտարազգի գործող ղեկավարները։ ՌԴ-ում դա համարվում է ներքին արարողակարգային միջոցառում։

Պետությունների մասնակցությունը սահմանափակվում է դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ։

Հետեւաբար անիմաստ է ինչպես ոգեւորությունը, այնպես էլ վրդովմունքը, թե ինչու՞ Փաշինյանը չի մասնակցելու Պուտինի երդմնակալությանը։

Վ.Պուտինի 2000, 2004, 2012 եւ 2018-ի երդմնակալությունների ժամանակ այլ պետությունների գործող ղեկավարներ հրավիրված չեն եղել։

Չեմ կարծում, որ 2024-ին Կրեմլը կխախտի այդ ավանդույթը",- գրել է Շարմազանովը։


Նշենք, որ ՌԴ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին: