23.12.2024
Սուրեն Պապիկյանը դեսպան դառնալու հավակնություններ է ցուցաբերում. Էդգար Ղազարյան
17.03.2022
Սուրեն Պապիկյանը դեսպան դառնալու հավակնություններ է ցուցաբերում. Էդգար Ղազարյան

Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների նոր առաջխաղացման մասին տեղեկությունների, դրանց վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության «պարզաբանումների» և Կապանի համայնքի ղեկավարի հավելյալ տեղեկատվության համադրությունից ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի բանավոր հանձնարարություններով Հայաստանի իշխանությունները նոր տարածքներ են հանձնում Ադրբեջանին։ Այս մասին գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը."Վաղարշակ Հարությունյանի պարագայում այդ հանձնարարությունները կատարելու դիմաց նա Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվեց Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան։ Այդ նախադեպը, հավանաբար, ոգևորել է Սուրեն Պապիկյանին՝ բանավոր հանձնարարություններով թշնամուն տարածքներ զիջելու դիմաց մեկ այլ երկրում դեսպան նշանակելու խոստումնալից հեռանկարից օգտվելու համար։Կամ նա կարող է նշանակվել Հատուկ հանձնարարություններով դեսպան՝ կատարելու հայրենիքը թշնամուն հանձնելու Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարությունները",- գրել է Ղազարյանը։