24.11.2024
Բագրատ սրբազանը չի կարող հավակնել վարչապետի աթոռին. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Լեգիտիմությունը բացառապես ներքաղաքական կատեգորիա է

Լեգիտիմությունը բացառապես ներքաղաքական կատեգորիա է։ Այն սահմանում է հասարակություն֊ իշխանություն հարաբերությունները, հասարակության կողմից իշխանությունների աջակցության աստիճանը։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:


"Լեգիտիմությունը չի կարող վերաբերել արտաքին հարաբերություններին։ Միջազգային հարաբերություններում դերակատարները հիմնվում են լեգալության սկզբունքի վրա որպես կանոն հաշվի չառնելով լեգիտիմ են այս կամ այն իշխանությունները, թե ոչ։ Եթե միջազգային հանրությունը չի ճանաչում այս կամ այն երկրի իշխանությունների լեգալ ծագումը (ինչպես Աֆղանստանում կամ Մալիում), ապա կա՛մ չի համագործակցում դրանց հետ, կա՛մ էլ անում է դա անուղղակի ճանապարհով։ 


Առավել ևս չի կարող լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ լինել միջպետական սահմանը, դրա գծումն ու զատումը։ Վերջիններս բացառապես իրավական տիրույթում գտնվող գործընթացներ են, այդ թվում` միջազգային իրավունքով կարգավորվող։


Չի կարող այդ սահմանների վերաձևավորման կամ հստակեցման համար կիրառվելիք ուժը ունենալ լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ հիմքեր։


Ցավալի է, որ երկրի փաստացի ղեկավարը չի տիրապետում այս դասագրքային ճշմարտությանը։


Իրականում այս բառախաղն իր բովանդակությամբ սեղանին թափված ջրի դարակազմիկ ակցիայից առանձնապես չի տարբերվում",- գրել է Դավթյանը։