Արցախի հետ կապված մեկ կարևոր բան պետք է շատ պարզ հասկանալ. Հայաստանի ներկայիս իշխանությունները իրավիճակը հասցրել են մի կետի, որ Արցախի շուրջ անընդհատ լարվածության օջախներ են լինելու, սադրանքներ, ագրեսիա։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: "Արցախի ներկայիս կարգավիճակը, իսկ ավելի կոնկրետ՝ դրա բացակայությունը, ադրբեջանական սադրանքների համար պարարտ հող է։Արցախում ապրող մեր հայրենակիցների հետ պետք է շատ անկեղծ լինել։ Նախ, նրանք դրան արժանի են, երկրորդ՝ պետք է իմանան իրականությունը։Հայաստանում և հատկապես Արցախում ապրելը նշանակում է անընդհատ գտնվել պայքարի մեջ և կռիվ տալ ֆիզիկական անվտանգության համար։Պետք է ճիշտ իրողությունները ֆիքսել, որպեսզի հնարավորություն ստանալ մարտավարական և ռազմավարական տարածության մեջ ճիշտ գործիքներ ընտրել կամ մշակել ապրելու և պայքարելու համար։Ադրբեջանական ճնշումները տարբեր դրսևորումներով անընդհատ շարունակվելու են, հարցը նրանում է, թե կենսունակության, արդյունավետության, ճկունության ինչպիսի վիճակ կապահովենք Արցախում և Հայաստանում, ընդհանուր դիմակայության ու երկարատև պայքարի արդյունքում ով ինչ խնդիր կլուծի։Ադրբեջանի ընտրած գործիքները մեզ ստիպում են պատրաստվել երկարատև պայքարի, եթե մարտահրավերը ճիշտ չընկալենք, ապա կրկնում եմ՝ ֆիզիկական գոյության խնդիր ենք ունենալու",- գրել է Աբրահամյանը։