17.04.2025
Մենակ կոլաբորանտ իշխանությունը կարող է ողջ կազմով ուրախանալ հող ու դիրք զիջելով
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․


«Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում...


Բայց շատերը կշարունակեն առանց մտածելու կրկնել նիկոլաթուրքական քարոզչությունը, թե «44 օրյա պատերազմը պարտվեցինք, որովհետև խրամատ չկար և 80-ականների զենք էր»։


* * *


«Սահմանապահներ են կանգնելու» քարոզչական թեզի վերաբերյալ։


ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են։


Մեր մոտ սահմանապահները, կոպիտ ասած, պահակային ծառայության պես մի բան են եղել։ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ըստ էության իրենց 2րդ բանակն է։ Դեռ 2018-ին՝ մոտ 15 հազարանոց անձնակազմով, ծանր հրետանիով, զրահատեխնիկայով, հարվածային ուղղաթիռներով, հարվածային անօդաչուներով, լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնող և այլն, և այլն։


2018-ից այս կողմ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը միայն ու միայն ուժեղացել է ու ընդլայնվել։ Իրենց սահմանապահները մասնակցել են և՛ քառօրյա պատերազմին, և 44 օրյա պատերազմին, և դրանից հետո եղած այլ գործողություններին։


Իսկ Հայաստանի սահմանապահ ծառայությունը տարուց ավելի հրամանատար էլ չունի...»։

Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան