11.11.2024
Կարելի է ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը, որ սա սկսեց տարածքներ հանձնել
prev Նախորդ նորություն

Իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է. Տիգրան Աբրահամյան

Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված «սահմանային ճշգրտումներին», իսկ իրականում` միակողմանի զիջումներին, իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"Որքան հասու, երևացող և չերևացող աշխատանքներից ու հայտարարություններից է պարզ դառնում, իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, այդ հատվածում ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ են, զուգահեռ թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում:

Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից և հետագա բոլոր քայլերն իրականացվելու են` ելնելով Ադրբեջանի քաղաքական ֆանտազիաներից",- գրել է Աբրահամյանը:


 


 

Ֆուտբոլ, տուրիզմ, էմոցիաներ. «Football Fans Tour»-ը գիտի՝ ինչպես համատեղել ու վայելել
Հաջորդ նորություն next