14.02.2025
Բաքվում անհանգստացել են Վարդանյանի՝ Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ
prev Նախորդ նորություն

Տավուշը, Արարատն ու Սյունիքը դեռ չեն հանձնվել, քանի որ կա գիտակցում` դեռ դիմադրություն կա

Ի՞նչ կարող են անել հասարակ քաղաքացիները այսօր և հաջորդ օրերին. այս հարցը տանջում է մեր ժողովրդի մեծամասնությանը։ Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:


"Պետք է հիշել. ցանկացած քաղաքական գործիչ ու կազմակերպություն ուժ է ստանում ժողովրդից։ Ինչքան շատ ու կազմակերպված ժողովուրդ, այնքան շատ ուժ ու վճռականություն նոր ու հին քաղգործիչների մոտ։


Հետևաբար.


Այսօր, վաղը, մյուս օրը և մինչև հաղթանակ պետք է խոսել, քննարկել, բարձրաձայնել անհամաձայնությունը կատարվողի հանդեպ։ Չպետք է մնալ անտարբեր ու հուսալքված։ Դա ոչ միայն նոր պարտությունների ճանապարհ է, դա նաև նպաստում է մեր երկրում բռնապետական ռեժիմ հաստատելուն։


Պետք է ամեն օր ու անդադար քարոզել մեր շրջապատում։ Առանց հոգնելու բացատրել մեր եղբայրներին ու քույրերին, հանելու նրանց մոլորության միջից, որն այնքան ջանասիրաբար ու հետևողականորեն ստեղծում են դե-ֆակտո իշխանությունները։


Հիասթափվելը, նեղանալը, նեղվելը ու թևաթափ լինելը բնական զգացողություններ են՝ հատուկ բոլորիս։ Բայց սրանք ամենահեշտն են հաղթահարելու համար, հետևաբար՝ պետք է մեզանից հեռու վանել դրանք։


Տավուշը, Արարատն ու Սյունիքը դեռ չեն հանձնվել թշնամուն, քանի որ կա գիտակցում, որ դեռ դիմադրություն կա։ Մեր խնդիրն է այդ դիմադրությունը ոչ միայն պահպանել, այլև մեծացնել։ Դա բառիս բուն իմաստով կախված է այս տողերը կարդացող յուրաքանչյուր մարդուց։


Կարդալ, տարածել, բացատրել, տեղեկացնել, բաժանորդագրվել ազգային մեդիային. սա պետք է լինի մեր ամենօրյա օրակարգի մի մասը անկախ եղանակից ու այլ՝ բազմաթիվ կարևոր ու անկարևոր հոգսերից։

Սրանք պարզ քայլեր են, որոնք պետք է անել անկախ նրանից, թե ով է առաջնորդում ազգային պայքարը։ Սրանք քայլեր են, որոնք մեր ձեռքերում են։ Սրանք քայլեր են, որոնք անհրաժեշտ են հաղթելու համար",- գրել է թուրքագետը։

Զիջումներ, թե՞ նոր ապտակ Հայաստանին
Հաջորդ նորություն next