23.11.2024
Տավուշը, Արարատն ու Սյունիքը դեռ չեն հանձնվել, քանի որ կա գիտակցում` դեռ դիմադրություն կա
prev Նախորդ նորություն

Զիջումներ, թե՞ նոր ապտակ Հայաստանին

Ապրիլի 19-ին Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեցին սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին՝ սկսելով Տավուշի մարզի գյուղերից։ Այս գործընթացի արդյունքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետը համաձայնել է Բաքվին հանձնել չորս գյուղ, որոնք Ադրբեջանը տևական ժամանակ պահանջում էր հայկական կողմից: Այս մասին "ВнешнийВраг" Տելեգրամ ալիքին հայտնել է քաղաքագետ Արման Ղուկասյանը:


"Փաշինյանի թիմը հայտարարում է, որ հայկական գյուղերի հանձնումը Բաքվին մեծ ձեռքբերում է Երևանի համար, ինչպես նաև, որ դրա դիմաց հայկական կողմը հնարավորություն է ստացել նվազագույնի հասցնել ռիսկերը իր սահմանների անվտանգության համատեքստում: Ինչպիսի բանակցություններ, այն էլ Հայաստանի համար նման "շոշափելի" արդյունքով։


Այսինքն՝ պաշտոնական Երևանը գնում է տարածքներ հանձնելու, իսկ Ալիևն ի պատասխան միայն պատրանքային կերպով նվազեցնում է նոր զինված դիմակայության ռիսկերը։ Ընդ որում, Փաշինյանը, Հայաստանին ակտիվորեն պոկում է Ռուսաստանից և զրկվում է անվտանգության որևէ երաշխիքից։ Իսկ թեընդհանրապես ի՞նչ կարող է Հավաքական Արևմուտքը տրամադրել ՀՀ-ին, հիանալի ցույց տվեց բրյուսելյան վերջին քաղաքական շոուն՝ Փաշինյանի, Բլինքենի և ֆոն դեր Լյայենի մասնակցությամբ։ Գյուղերը, որոնք ահա այսպե պատրաստվում են մինչև մայիսի 15-ը հանձնել Բաքվին, ռազմավարական նշանակություն ունեն։


Նախ, այնտեղ Հայաստանն այսօրվա դրությամբ ունի առավել ամրացված դիրքեր, իսկ հանձնելուց հետո դրանք խիստ կսասանվեն։ Բաքուն կարևոր հենակետեր կզբաղեցնի։ Երկրորդ՝ Վանաձոր քաղաքը, որը նախկինում եղել է ռիսկային գոտուց դուրս, դառնում է սահմանամերձ, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար և նոր հնարավորություններ Ալիևի համար։


Երրորդ՝ հենց այնտեղ է անցնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ կարևորագույն տրանսպորտային զարկերակը։ Այդ մայրուղու մի մասի նկատմամբ վերահսկողության կորուստը հղի է մեծ խնդիրներով հայկական տնտեսության համար։ Հայաստանը չոր մնացորդում գնաց տարածքային զիջումների, բայց ի պատասխան ստացավ միայն նոր մարտահրավերներ, որոնք մոտ ապագայում կարող են իսկական գլխացավանք դառնալ։


Նույնիսկ այսքանից հետո հայաստանյան իշխանությունը փորձում է պահպանել դեմքը և այս ամբողջ գործընթացը
"դրական ձեռքբերում է" անվանում։ Բայց ՀՀ քաղաքացիներն ամեն ինչ տեսնում ու հասկանում են, իսկ պետական քարոզչությունը սկսում է զգալիորեն խափանվել։ Շատերը վերջնականապես համոզվեցին, որ Փաշինյանի մասնակցությամբ բանակցությունները դարձել են պաշտոնական Երևանի միակողմանի զիջումների գործընթաց, որը մի կողմից տարածքներ է հանձնում, իսկ մյուս կողմից՝ մեղադրում բոլորին, ում հնարավոր է՝ իր իշխանությունը պահպանելու համար։


Հայ հասարակությունը պետք է դուրս գա խոր քնից և համախմբվի պետական ու ազգային շահերի շուրջ, այլապես մեզ լրջագույն հետևանքներ են սպասվում։ Աստված մեզ իմաստություն և հեռատեսություն տա":