Շառլ Միշելը և Եվրոպա կոչեցյալը վաղուց արդեն ժողովրդավարությունից հեռացել են։ Նրանց նպատակն Արցախը կործանելն է՝ իհարկե մարդասիրական քողի ներքո։ Այս մասին գրում է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:"Արցախի լինելիությունն ինքնին թույլ չի տալիս, որպեսզի տարածաշրջանը վերաֆորմատավորվի. իրենց նպատակը մեզ վերացնելն է:Սակայն, առաջին հերթին մենք ենք պատասխանատու նրանում, ինչ մեզ հետ կատարվում է։Հայ ժողովրդի հետ խնդիր կա. կա՛մ հայ ժողովուրդը մուտացիայի է ենթարկվել, կա՛մ իսկապես իր իսկական դեմքն է բացում",- գրել է Բաբայանը: