19.04.2025
Անկարայում Փաշինյանը ներկայացնում էր ոչ թե հայ ժողովրդին, այլ ինքն իրեն. Օսկանյան
prev Նախորդ նորություն

ԱԽ քարտուղարն եթերներում գլուխ գովելով է զբաղված. Տիգրան Աբրահամյան

ԱԽ քարտուղարն իր վերջին հարցազրույցում նշեց, թե կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ ՀՀ-ն ինտենսիվ քննարկումներ է ունենում զենք գնելու հարցով։  Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:


"Երևի թե չկա փակ, գաղտնի ռեժիմով քննարկում, որի ժամանակ պաշտպանության նախարարը, դատարկ խոսելու վկայական ունեցող քոչարյանանդրանիկները չխոսեն այն մասին, որ զենքի, սպառազինության մատակարարումների հետ կապված հարցերը` ներկրվող երկրներից մինչև բանակցություններ, հրապարակման ենթակա չեն, որովհետև դա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում:


Իսկ ԱԽ քարտուղարն, ով վաղուց ուրացել է իր ծննդավայր Արցախն ու այն Ադրբեջան է համարում, եթերներում գլուխ գովելով է զբաղված:


Իշխանության մի մասի համար փակ տեղեկատվություն համարվող հարցերը, իշխանության մյուս հատվածի համար մեծ-մեծ փրթելու հարմար առիթ են", - գրել է ընդդիմադիր պատգամավորը:


 


 

Արմեն Աշոտյանին կձերբակալե՞ն. ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար