25.11.2024
Ինչո՞ւ Նիկոլին տարան Անկարա
prev Նախորդ նորություն

Ո՞րն է երաշխիքը, որ մերժելի ռուսականի փոխարեն չի լինելու ադրբեջանական վերահսկողություն

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գրեթե բաց տեքստով ասել է, որ Հայաստանը հրաժարվում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կարգավորումներից, այլ խոսքով ասած՝ Ադրբեջանի մնացած հատվածները և Նախիջևանը կապող տրանսպորտային հաղորդակցության ռուսական վերահսկողությունից: Հրաշալի է, որովհետև ի սկզբանե պարզ էր, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետը որոշակիորեն սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:


Բայց այստեղ մի էական հանգամանք կա, շարունակում է նա.

"44-օրյա պատերազմից հետո Հայաստանի պաշտպանական ու դիվանագիտական կարողությունները չեն ավելացել, ըստ այդմ՝ Հայաստանը հետպատերազմյան ստատուս-քվոն վերանայելու ռեսուրսներ չունի:

Եվ ուրեմն, ո՞րն է երաշխիքը, որ մերժելի ռուսական վերահսկողության փոխարեն չի լինելու ադրբեջանական վերահսկողություն:

Այս հարցին Հայաստանի իշխանությունը պետք էբհստակ պատասխան տա, հակառակ պարագայում` կարող է կրկնվել մեկ դար առաջ տեղի ունեցած սցենարը, երբ ռուսները պոստֆակտում մեզ «փրկեցին» թուրքական օկուպացիայից՝ Հանրապետության փլատակների վրա:

Ու մյուս հարցը՝ եթե վերանայում ենք Նոյեմբերի 9-ի ստատուս-քվոն, ապա ենթադրո՞ւմ է դա, որ Բաքուն էլ քարտբլանշ է ստանում ԼՂ-ն «ազատել» ռուսական ներկայությունից: Այդ դեպքում՝ անվտանգության ի՞նչ այլընտրանքային առաջարկություններ են ստանում Արցախի մեր հայրենակիցները",- գրել է Սուրենյանցը: