Բոլոր այն (չ)մարդիկ, ովքեր հայտարարում են, թե Արցախն Ադրբեջան է, դրանք նույն այս իշխանության հանձնարարությամբ վաղը հայտարարելու են, որ Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը... Երևանը Հայաստան չեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Ընդ որում` կապ չունի, թե հայտարարողը քաղաքական գործիչ է ներկայանում, մասնավոր ընկերության աշխատակից, թե շարքային տաքսիստ: Հայրենիք ծախողները հավասարապես նույն արժեհամակարգի մեջ են, ինչ սեփական երեխաներին վաճառքի հանողներն ու պղծողները»,- գրել է Աբրահամյանը: