28.03.2024
Արմեն Աշոտյանին կձերբակալե՞ն. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սյունիքում և Արցախում օր առաջ պետք է տեղակայվեն ՌԴ և Իրանի ռազմաբազաները. Խաչիկ Ասրյան

Հայաստանն ու Արցախը միայն Ռուսաստանի (ոչ թե ՀԱՊԿ-ի) և Իրանի աջակցությամբ կարող են միշտ պաշտպանվել թշնամի Ադրբեջանից ու Թուրքիայից և օրեցօր հզորանալ. Սյունիքում և Արցախում օր առաջ պետք է տեղակայվեն Ռուսաստանի և Իրանի ամենահզոր ռազմաբազաները: Այս մասին գրում է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը:

"Նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում, միշտ համոզմունքով փաստել և փաստում եմ, Հայկական բարձրավանդակում բնակվող հայերիս համար Հայաստանի ու Արցախի արտաքին ռազմաքաղաքական և տնտեսական համագործակցության բնական ուղին, ասել է թե՝ ճշմարիտ ճանապարհը Հայաստանի և Արցախի ազնիվ ու հավատարիմ բարեկամությունն ու ռազմավարական դաշնակցությունն են Ռուսաստանի և Իրանի հետ (կրկնում եմ․ ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ բացառապես Ռուսաստանի և Իրանի հետ, քանզի, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին (Ադրբեջանը կրկին ներխուժել էր Հայաստանի ինքնիշխան տարածք) ՀԱՊԿ-ը հիմնականում, իր թուրքական շահերից ելնելով, ցույց տվեց, որ ինքը չի կարող լինել Հայաստանի ազնիվ, հավատարիմ ու ռազմավարական դաշնակիցը)։

Հայաստանի, Արցախի ու Հայ ազգի անվտանգությունը, hատկապես այսօր, վտանգված է թշնամի Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ Երբ Ադրբեջանի իշխանությունը գրեթե ամեն օր հայտարարում է Արցախն Ադրբեջանի կազմում լինելու, Զանգեզուրի, Սևանի և Երևանի՝ ադրբեջանական տարածք լինելու և այդ տարածքների նկատմամբ հավակնություններ ունենալու, իսկ Թուրքիայի իշխանությունն անընդհատ խոսում է «Զանգեզուրի միջանցքով» թուրքական աշխարհ կառուցելու մասին, Հայաստանի, Արցախի և Հայ ազգի անվտանգության ապահովումը դարձել է օրախնդիր-պահանջ: Շրջապատված լինելով Ադրբեջան և Թուրքիա թշնամի պետություններով, զրկված լինելով զարգացման համար անհրաժեշտ բավարար նյութատնտեսական ռեսուրսներից՝ Հայաստանն, Արցախն ու Հայ ազգն իրենց անվտանգության ապահովման հարցում պետք է ապավինեն Հայ ազգի իսկական բարեկամ ու ռազմավարական դաշնակից պետությունների՝ Ռուսաստանի և Իրանի աջակցությանը: Այսինքն՝ Հայաստանը, Արցախն ու Հայ ազգը թշնամի Ադրբեջանի և Թուրքիայի կոնկրետ սպառնալիքներից պաշտպանելու նպատակով՝ հայերիս համար խիստ անհրաժեշտ է Ռուսաստանի և Իրանի մշտական աջակցությունը:


Ավելին, հետպատերազմյան (44-օրյա պատերազմ) Հայաստանն ու Արցախը միայն Ռուսաստանի (ոչ թե ՀԱՊԿ-ի) և Իրանի աջակցությամբ կարող են միշտ պաշտպանվել թշնամի Ադրբեջանից ու Թուրքիայից և օրեցօր հզորանալ: Հավաքական արևմուտքի կողմից Հայաստանն ու Արցախը թշնամի Ադրբեջանին և Թուրքիային հանձնելու քաղաքականությունը շարունակվում է ամեն օր։ Թուրքիան, տարբեր հիմնավորումներով, Ադրբեջանի տարածքում մեծացնում է իր ռազմական ներկայությունը, որի իրական նպատակը Հայաստանի ու Արցախի դեմ ռազմական նոր ագրեսիա սանձազերծելն է՝ Արցախը, Սյունիքը և գուցե ամբողջ Հայաստանը հայաթափելու և իր ցեղասպան քաղաքականությունը ավարտին հասցնելու համար: Միայն Սյունիքում և Արցախում Ռուսաստանի և Իրանի ամենահզոր ռազմաբազաներ տեղակայելով մենք կկարողանանք վերականգնել և միշտ պաշտպանել Հայաստանի ու Արցախի տարածքային ամբողջականությունը, Հայ ազգի ազգային, Քրիստոնեական պատմական արժեքներն ու Հայ ազգի անվտանգությունը։


«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը դիմում է Հայաստանի գործող իշխանություններին․ ելնելով բացառապես Հայաստանի, Արցախի ու Հայ ազգի ազգային պետական շահից, Հայաստանի, Արցախի ու Հայ ազգի անվտանգությունն անսասան պաշտպանելու համար, օր առաջ ձեռնամուխ եղեք Սյունիքում և Արցախում տեղակայել Ռուսաստանի և Իրանի ամենահզոր ռազմաբազաները, որոնք միակ հուսալի պաշտպանությունը կլինեն թշնամի Ադրբեջանի և Թուրքիայի հավակնությունների դեմ՝ ապահովելով Հայաստանի, Արցախի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու Հայ ազգի անվտանգությունը",- գրել է Ասրյանը:


 


 


 

Սա խորը մշակված դավադրություն է՝ ուղղված մեր ժողովրդի դեմ. Վազգեն Մանուկյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար