20.06.2024
Տարեվերջին ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի կնքվելու. Շարմազանով
prev Նախորդ նորություն

Արդյոք հնարավոր չէ՞, որ որևէ ՔՊ-ական իր ղեկավարին հարցնի՝ ինչո՞ւ գնացիր Անկարա

Էրդողանի երդմնակալության գնալը, տեղում նվաստացման դրվագները հայ հասարակության մոտ չեն ձևավորում արժանապատվության պոռթկում, վիրավորվելու և որպես քաղաքացի դա արտահայտելու պահանջ։
Ինչո՞ւ։ Տասնյակ բացատրություններ ենք լսել. ոչ մեկը սպառիչ-համոզիչ չէ։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Գուցե բանալին հասարակության լատենտ տրամադրությունների մե՞ջ է, որոնք հաճախ լավ չեն գիտակցվում, կամ դեռևս չեն ձևակերպվել որպես հանրային հրապարակային ընթացք։

88-ին ազգային զարթոնք էր ու զարթոնքի կարգախոսն էր՝ «Միացում»։ Այն բնական պահանջ էր, որը ենթադրում էր հայրենիքի ու հայ ժողովրդի տարբեր հատվածների միացումը։ Կարճ ժամանակ անց այն ավելի ընդգրկուն բովանդակություն ստացավ՝ ներառելով անկախ պետականության և սփյուռքի միավորումը, ինչը դարձյալ բնական ընթացք էր։

Չի բացառվում, որ այսօր հասարակության մի մեծ հատվածի մոտ ԿվազիԶարթոնք է, նույն՝ «Միացում» կարգախոսով, սակայն այսօր դա ենթադրում է թուրքական աշխարհի հետ միացումը։

Եթե 88-ին միացումը ենթադրում էր հայկական աշխարհի հատվածների միացում, ապա հիմա՝ թուրքական աշխարհին։
Ես հեռու եմ այն մտքից, որ սա ողջ հայ ժողովրդի գաղափարն է, բայց այդ գաղափարի կրող հատվածը փոքր չէ, և ունի իշխանություն, ինչը նրան դարձնում է մեյնսթրիմ։

Եթե այս վարկածը ճիշտ է, ապա դա իրոք բացատրում է չվիրավորվելը, ազգային արժանապատվության ստորացման հանդեպ հանդուրժողականությունը, հայկական Արցախի հանդեպ ազգային կանիբալիզմի հասնող անտարբերությունը և ընդհանրապես շատ բաներ, որ կատարվում են մեզանում։

Մյուս կողմից, եթե այս վարկածը ճիշտ է, ապա մեր անելիքն ավելի հստակ է դառնում, իսկ մեր առաջ դրվող խնդիրը՝ ավելի ձևակերպված։ Կոպիտ ասած՝ դա հայապահպանությունն է։ Հասել ենք այն վիճակին, որ մոնոէթնիկ Հայաստանում հայապահության խնդիր ենք դնում՝ հայկական ինքնագիտակցման, ինդենտիֆիկացիայի, լեզվի, մշակույթի, հավատքի։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ եկեղեցին ամենամեծ վստահություն վայելող ինստիտուտն է։ Չի բացառվում, որ սա հասարակության ազգային հատվածի ինքնապահպանման կոնսոլիդացիոն պրոցեսի արդյունքն է։

Վստահ եմ, մենք ունենք բավարար ազգային-առաջադիմական ռեսուրս, որով կարող ենք փոխել իրավիճակը։ Բայց դրա համար պետք է գրագետ աշխատանք, ու մենք կարող ենք ստանալ ոչ թե թուրքերին հանձնվող, այլ բանակցող պետություն, ոչ թե ստորացվող, այլ՝ արժանապատվությամբ բարդ լուծումներ փնտրող պետություն և այլն։ Թուրքական միացման ջատագով հասարակությանը մենք ոչ թե պարզունակ ազգայնականություն պետք է հակադրենք, այլ՝ ազգային-առաջադիմական բովանդակություն։

Չի բացառվում, որ այս վարկածը հեռու է ճշմարտությունից, բայց այդ դեպքում պետք են այլ վարկածներ, որոնք կբացատրեն, թե որն է մեր անարժանապատիվ վարքագծի պատճառը։ Արդյոք հնարավոր չէ՞, որ որևէ ՔՊ-ական իր ղեկավարին հարցնի՝ ինչո՞ւ գնացիր Անկարա, ուղարկեիր ում ուզում ես, բայց ինչո՞ւ առաջին դեմքով մասնակցել 5000 հայի սպանության համասեփականատիրոջ, իրեն Էնվերի գործի շարունակող հռչակածի, Բաքվի հաղթանակի շքերթի համահեղինակի երդման արարողությանը։

Ո՞վ ենք մենք։ Այս հարցը շատ կարևոր է, որովհետև հասարակության պրոթուրքական հատվածը, առանց հասկանալու, ի զորու է իրեն էլ, մեզ էլ տանելու աղետի։ Արդեն իսկ տարել է, և հիմա նրանց՝ այդ հատվածի «էլիտային», արևմտյան մայրաքաղաքներում քաջալերում են շարունակել, Բոլթոնի ասած՝ «հրաժարվել կաղապարներից»։


 

Նկարի մարդը գնացել է Էրդողանի մոտ իր իշխանության վկայագիրը հաստատելու համար. քաղաքագետ
Հաջորդ նորություն next
 Ալի Բաղերի Քանին՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին
10.06.2024
Ալի Բաղերի Քանին՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

Slot Dana

Situs Toto Macau

bandar toto macau

Slot Gacor