Պետդումայում օրենքի նախագիծ է մտցվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության կանչելու մասին: Այդ մասին թվիթերի իր էջում գրել է «Արդար Ռուսաստանի» առաջնորդ Սերգեյ Միրոնովը: «Քիչ առաջ մենք օրենքի նախագիծ ենք մտցրել Թուրքիայի կողմից 1915-ին իրականացված ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության կանչելու մասին: Իմ կարծիքով դա լավ սառը ջուր կլինի նրանց համար, ովքեր մոռանում են սեփական պատմությունը, երբ անմեղ մարդկանց էին ոչնչացնում և փորձում է անցյալի էլեմենտները բերել ներկա», - նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Gazeta-ն: Ըստ օրիանգծի, ցեղասպանության հերքման համար առաջարկվում է 300 հազար ռուբլու չափով տուգանք կամ մինչև երեք տարի ազատազրկում սահմանել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուսաստանցի գործընկերոջը` Վլադիմիր Պուտինին քննադատության է ենթարկել 1915-ի հայերի ցեղասպանության մասին արտահայտվելու համար, հայտնում է news.am-ը: Ինչպես նշվում է, Երեւան իր այցելության ընթացքում Պուտինը հարգել է ХХ դարասկզբին զոհվածների հիշատակը: Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես դատապարտել է Պուտինին նրա համար, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր կոչել: