23.11.2024
Թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը հրաժարվեց Հայաստանի երկնքից
prev Նախորդ նորություն

Պետքարտուղար. ԱՄՆ-ն շարունակում է վճռական աջակցել Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգները շարունակում է վճռական հանձնառությունը՝ աջակցելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Այս մասին ասված է Հայաստանի և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ ԱՄՆ պետական քարտուղար Ռեքս Թիլերսոնի ուղերձում:


Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին` Ռեքս Թիլերսոնն ընդգծում է, որ Միացյալ Նահանգները կշարունակի Հայաստանի կառավարության, գործարար շրջանակների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը՝ անվտանգությունը, ժողովրդավարությունն և տնտեսական զարգացումը խթանող նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ:


Անդրադառնալով ԱՄՆ և Հայաստանի միջև աճող տնտեսական համագործակցությանը՝ պետքարտուղար Թիլերսոնը նշում է, որ հատկապես խոստումնալից են վերջին տարիներին պատմական բարձր մակարդակի հասած ԱՄՆ ներդրումները Հայաստանում:


ԱՄՆ պետքարտուղարն ընդգծում է, որ Հայաստանն ունի հսկայական ներուժ, և լավատեսություն է հայտնում երկու երկրների միջև փոխշահավետ առևտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման հնարավորությունների շուրջ: