20.04.2025
Գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը նակարի մեջտեղում
prev Նախորդ նորություն

Թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը հրաժարվեց Հայաստանի երկնքից

Օրերս VERELQ-ը տեղեկացրել էր, որ հունիսից թուրքական «Պեգասուս» բյուջետային ավիաընկերությունը կսկսի չվերթներ իրականացնել դեպի Հայաստան: Սակայն այսօր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը տեղեկացրեց, որ թուրքական ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա անորոշ ժամանակով հետաձգվում է:


Նրա խոսքով, քաղավիացիան նամակ է ստացել ավիաընկերությունից առ այն, որ առաջացել են որոշ տեխնիկական խնդիրներ: Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է ռիսկային թուրքական ավիաընկերության մուտքը մեր շուկա, Ավետիսյանն արձագանքել է, որ ցանկացած ավիաընկերություն ինքն է որոշում կայացնում շուկա մուտք գործելու մասով, առավել ևս այն պարագայում, երբ ամենևին էլ գաղտնիք չէ, որ ՀՀ քաղաքացիներն ուղևորվում են Ստամբուլ:


Հիշեցնենք, տարածաշրջանի ամենաակտիվ լոուքոստերներից մեկը մտադիր էր հունիսի 1-ից, շաբաթը 3 անգամ Ստամբուլից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան թռիչքներ իրականացնել:

Պետքարտուղար. ԱՄՆ-ն շարունակում է վճռական աջակցել Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար