23.11.2024
Արցախն ապրում է նոր ներդրումների ակնկալիքներով. ԱՀ նախագահի խորհրդական
prev Նախորդ նորություն

Թուրքական լոուքոստերը «կգրավի» Հայաստանի երկինքը հունիսից

Հունիսի 1-ից, շաբաթը 3 անգամ Ստամբուլից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան թռիչքներ կիրականացնի «Պեգասուս» ավիաընկերությունը:


«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ թռիչքները կիրականացվեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Թուրքական ավիաընկերությունը Ստամբուլից միջազգային թռիչքներ է իրականացնում գրեթե բոլոր եվրոպական երկրներ:


Ըստ աղբյուրի՝ «Պեգասուսը» տարածաշրջանի ամենաակտիվ լոուքոստերներից  մեկն է: