22.06.2026
Թուրքական լոուքոստերը «կգրավի» Հայաստանի երկինքը հունիսից
prev Նախորդ նորություն

«ՍԱՍ» -ի ժողովի հերոսին կարող է 3-5 տարի ժամկետով ազատազրկում սպառնալ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ մամուլում հայտնված ձայնագրության հետ կապված քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 154²-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին ասված է ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ «Չորրորդ իշխանություն» թերթի՝ 13.04.2017թ.-ի՝ «Կգնաք Փարիզ, փող կտանք, ընտրողներին էլ կտանք, չէ՝ կտուգանենք ու հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք» վերտառությամբ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերը տեղեկություններ են պարունակում այն մասին, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ազգային ժողովի ընտրություններից առաջ` «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, դեռեւս չպարզված անձն իր ներկայացրած պատգամավորության թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար հանդիպմանը ներկա մի շարք քաղաքացիների խոստացել է դրամ եւ այլ առավելություններ:


Ընտրողներին դրամ եւ այլ առավելություններ խոստանալու`վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 154²-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):


Կատարվում է նախաքննություն:


Նշենք, որ Քրեական օրենսգիրքը նախատեսում է պատիժ տուգանքի տեսքով՝ նվազագույն աշխատավարձի 2 000-ապատիկից 2 500-ապատիկի չափով, կամ ազատազրկում` 3-5 տարի ժամկետով:


Հիշեցնենք, ձայնագրությունը նախընտրական ժողովից է, որում մի տղամարդ ընկերության աշխատակիցներին հորդորում է ձայներ բերել Հանրապետականի ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի համար, հակառակ դեպքում նրանց հետ շատ վատ կվերաբերվեն կամ կազատեն աշխատանքից։

Կարեն Կարապետյանը դեմ չէ Դաշնակցությանը
Հաջորդ նորություն next
 Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն
18.06.2026
Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն