Կարեն Կարապետյանը դեմ չէ Դաշնակցությանը
Քննարկումները Դաշնակցության հետ շարունակվում են, շատ հավանական է, որ 2017 թվականին ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցությունը կստորագրվի և ԱԺ-ում կունենանք երկու իշխող կուսակցություն: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Մեկնաբանելով մամուլում առկա լուրերը, թե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դեմ է Դաշնակցության հետ կոալիցիային, Շարմազանովը նշեց. «Կարեն Կարապետյանը ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն է, իսկ ես արդեն ասացի, որ Հանրապետականը շատ մոտ է ՀՅԴ հետ կնքելու քաղաքական համագործակցության համաձայնագիր»:
Նա տեղեկացրեց, որ նոր խորհրդարանի ղեկավար կազմի` ԱԺ նախագահի, փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարց այս անգամ ևս չի քննարկվել:
Անդրադառնալով արդեն վաղվանից մեկնարկող Երևանի ավագանու նախընտրան քարոզարշավին, Շարմազանովը նշեց, որ նախընտրել են ուղղակի բակային հանդիպումների քարոզչությունը, և բացառությամբ ապրիլի 24-ի` օրական չորսից ավելի հանդիպումներ են նախատեսվում: Տարոն Մարգարյանը, նրա խոսքով, պատրաստ է ուղիղ աշխատել և իր ծրագրերը ներկայացնել երևանցիներին:
«Որևէ մեկի հետ նպատակ չունենք լեզվակռվի մեջ մտնելու: Ողջունում ենք մասնակից երկու ուժերին ու հատկապես «Երկիր ծիրանի» կուսակցության մասնակցությունը, որի համար այս ընտրությունները քաղաքական դեբյուտ են»,- տեղեկացրեց նա: