22.11.2024
Իրանը հերքում է «շիական կիսալուսին» ստեղծելու մեղադրանքները
prev Նախորդ նորություն

Իրանը Սիրիա կուղարկի ավելի մեծ թվով ռազմական խորհրդականների

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է, որ Իրանը Սիրիա կուղարկի ավելի մեծ թվով ռազմական խորհրդականների Սիրիայի կառավարությանը ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում աջակցելու համար, հայտնում է Press TV-ն:

«Մենք խորհրդականներ կուղարկենք բոլոր ուղղություններով, որպեսզի դիմադրության ճակատը չխախտվի, եւ ցանկացած օգնություն կառաջարկենք»,- ասել է նա Fars-ի հետ հարցազրույցում:

Փաքփուրը նշել է, որ Սիրիայի բանակի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խորհրդականների միջեւ սերտ համագործակցություն կա՝ հավելելով, որ Իրանի խորհրդատվական օգնությունը տեխնիկական է եւ մարտավարական: