8.04.2026
Թուրքիայի քրդական կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան
prev Նախորդ նորություն

Իրանը հերքում է «շիական կիսալուսին» ստեղծելու մեղադրանքները

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հերքում է մի շարք տարածաշրջանային պաշտոնյաների մեղադրանքները, թե Թեհրանը ցանկանում է տարածաշրջանում «շիական կիսալուսին» ձևավորել, փոխանցում է Fars News–ը։

«Իրանի արժանապատվության մակարդակն այնքան բարձր է, որ մենք այդպիսի բաներով չենք զբաղվում»,–նշել է Լարիջանին։

Նա ցավում է, որ որոշ արաբական ղեկավարներ և թագավորներ շարունակում են մեղադրանքներ հնչեցնել Իրանի նկատմամբ։

Հորդանանի թագավոր Աբդալա 2-րդը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը տարբեր ժամանակահատվածներում Իրանին մեղադրել են Բաղդադի նկատմամբ վերահսկողության հաստատումից հետո «շիական կիսալուսին» ձևավորելու մեջ։

Իրանը Սիրիա կուղարկի ավելի մեծ թվով ռազմական խորհրդականների
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
06.04.2026
Երևանն ավարտում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստումը