14.11.2024
Իրանի պաշտպանության նախարարը նախազգուշացրել է Սիրիայի նկատմամբ ագրեսիայից
prev Նախորդ նորություն

Թուրքիայի քրդական կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը ապրիլի 16–ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները չեղարկելու համար դիմել է Սահմանադրական դատարան։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ HDP–ի անունից կուսակցության փոխնախագահ Ֆաթմա Քուրթուլանը Սահմանադրական դատարան դիմած հայցում նշել է, թե հանրաքվեի ընթացքում խախտվել են Սահմանադրության մի շարք կետեր, որի համար անհրաժեշտ է հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչել։

Նշենք, որ ապրիլի 16–ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «այո»–ն ստացել էր 51.4 տոկոս։ Ընդդիմությունը վիճարկում է այս թվի ճշգրությունը՝ պնդելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անթույլատրեի քայլով անվավեր քվեաթերթիկները հաշվել է «այո»–ի օգտին։

Իրանը հերքում է «շիական կիսալուսին» ստեղծելու մեղադրանքները
Հաջորդ նորություն next
 Վրաստանը պատրաստ է մոդերատոր լինել ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների խթանման գործում
13.11.2024
Վրաստանը պատրաստ է մոդերատոր լինել ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների խթանման գործում