3.04.2025
Կալիբաֆը քննադատության է ենթարկել նախագահ Ռոհանիի տնտեսական քաղաքականությունը
prev Նախորդ նորություն

Իրանի պաշտպանության նախարարը նախազգուշացրել է Սիրիայի նկատմամբ ագրեսիայից

Սիրիայի նկատմամբ ցանկացած ագրեսիա կհանգեցնի այդ երկրում ճգնաժամի բարդացման եւ Մերձավոր Արեւելքում բռնության շարունակությանը: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սիրիայի նկատմամբ ձեռնարկվող ցանկացած ագրեսիվ գործողություններ կհանգեցնեն ճգնաժամի բարդացմանը, ռազմական գործողությունների ծավալների ընդլայնմանը եւ տարածաշրջանում բռնության շարունակությանը», — ասել է Դեհգանը:

Նրա խոսքով` «Թեհրանը հարեւան երկրներին նախազգուացնում է Սիրիայի նկատմամբ ագրեսիվ ակտերից»:

Դրա հետ կապված հիշատակելով Սիրիայի Շայրաթ ավիաբազայի վրա ԱՄՆ-ի վերջին հարձակումը` Դեհգանը նշել է, որ դա «ահաբեկիչների մարտական ոգին բարձրացնելու ու Իսրայելի անվտանգությունն ապահովելու Վաշինգտոնի փորձն էր»:

Թուրքիայի քրդական կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան
Հաջորդ նորություն next
 Բաքվում մեկնարկել է Ալիև-Շտայնմայեր դեմ առ դեմ հանդիպումը
02.04.2025
Բաքվում մեկնարկել է Ալիև-Շտայնմայեր դեմ առ դեմ հանդիպումը