Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը Թեհրանում մերձակասպյան երկնրների տրանսպորի նախարարների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Աստարայում՝ Իրանի ու Ադրբեջանի երկաթգծերի միավորման արդյունքում այդ երկրներով տարեկան արտահանումը կկազմի 10-15 հազար տոննա: Նրա խոսքով, իրանական կողմի հետ երկու երկրների երկաթգծերի միավորման բանակցություններն ընթանում են արդեն տաս տարի և վերջերս որոշում է կայացվել կառուցել կամուրջ Աստարայում ու լուծել այդ խնդիրը, փոխանցում է iran.ru կայքը: Ադրբեջանի ու Իրանի երկաթգծային ու սահմանապահ կառույցների ներկայացուցիչները դեկտեմբերի 27-ին հանդիպում կանցկացնեն ադրբեջանական և իրանական Աստարա քաղաքաների միջև՝ Աստարաչայ գետի վրա կամրջի շինարարական աշխատանքները քննարկելու համար: Իրանն ու Ադրբեջանը միավորող կամրջի շինարարությունն իրականացվում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում: Ադրբեջանի նախագահը հրահանգել է արագացնել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ադրբեջանական հատվածի շինարարությունը, փոխանցում է interfax.az-ը: