24.11.2024
Ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ
prev Նախորդ նորություն

Մահացել է Քյարամ Սլոյանի հայրը՝ 52-ամյա Քյալաշ Սլոյանը

Ապրիլի 30-ին, մի քանի օր հիվանդանոցում գտնվելուց հետո մահացել է ապրիլյան «քառօրյա պատերազմի» հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ 52-ամյա Քյալաշ Սլոյանը: Ինչպես հայտնում է armtimes.com-ը, այս տեղեկությունը հաստատել են նրա բնակավայրից՝ Արագածոտնի մարզի Արտաշավանի համայնքապետարանից։


«Վատ զգաց, երկու անգամ կաթված էր ստացել ախպորս դեպքից հետո, ախպորս տարուն իրան վատ զգաց, չեկավ գերեզմաններ, հետո եկանք՝ վատ էր, տարանք հիվանդանոց, երկու օր մնաց ու ...»,- Tert.am –ի հետ զրույցում պատմել է Քյարամ Սլոյանի եղբայրը՝ Համիկ Սլոյանը:


Համիկ Սլոյանը հայտնել է, որ հայրը թաքուն բացել էր եղբոր դագաղն ու «վախը մտել էր մեջը, ուտում էր իրեն»:


Քալաշ Սլոյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը, նա կթաղվի որդու գերեզմանի մոտ:


Հիշեցնենք, որ ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանն անցյալ տարվա ապրիլյան պատերազմի առաջին զոհերից էր, ում սպանելուց հետո ադրբեջանցիները նաեւ գլխատել էին, գլուխը գյուղերում պտտել: Քյարամին հուղարկավորելուց 7 օր անց միայն Կարմիր խաչի միջնորդությամբ նրա գլուխը վերադարձրին, որի պատճառով էլ զոհված զինծառայողին վերահուղարկավորեցին:


2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։