24.11.2024
Իրանը գործարկում է նավթավերամշակման գործարան և դառնում բենզին արտահանող երկիր
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են համատեղ զորավարժությունները

Ադբեջանի ու Թուրքիայի միջև ռամզական համագործակցության մասին համաձայնագրի հիման վրա մայիսի մեկից մեկնարկում են համատեղ զորավարժությունները։

ԱՊԱ–ի փոխանցմամբ, զորավարժությունները կտևեն մինչև մայիսի հինգը`զորավարժությունների նպատակն է բարձրացնել երկու զինված ուժերի համատեղ պլանավորման մակարդակն ու մարտունակությունը։ Զորավարժություններին մասկանցում է զրահատեխնիկա, հրետանային համակարգեր, ուղղաթիռներ և ՀՕՊ համակարգեր։


Հիշեցնենք, որ ապրիլի 16-ից 21-ն Ադրբեջանն անցկացրեց մասշտաբային զորավարժություն, որում ներգրավված էին մոտ 30 հազար զինծառայող, ավելի քան 250 տանկ և զրահամեքենա, հրթիռա-հրետանային 200 համակարգ, ռազմաօդային ուժերի տարբեր նշանակության 25 մարտական ինքնաթիռներ, ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր:


Հայկական կողմը ֆիքսել էր, որ Ադրբեջանը լայնածավալ զորավարժությունները անցկացրել էր ԵԱՀԿ փաստաթղթերի խախտմամբ, քանի որ զորավարժություն անցկացնող ԵԱՀԿ անդամ երկիրը պարտավոր է այդ մասին իրազեկել կազմակերպության բոլոր անդամներին: