25.11.2024
Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են համատեղ զորավարժությունները
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՌԴ-ն հավասարազոր հարգալից է ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ

Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացի զարգացումը ցանկացած ֆորմատում պետք է աջակցություն և հավանություն ստանա։ Այդ մասին Sputnik Азербайджан–ի հետ զրույցում նշել է PolitRUS–ի փորձագետ Վիտալի Արկովը։

Նա նշել է, որ երբ բանակցություններ են վարում դիվանագետները, դա շատ ավելի լավ է, քան երբ «բանակցում» են զինվորականները։

Ըստ նրա, ՌԴ–ն միակ գերտերությունն է, ով հավասազոր հարգալից հարաբերություններ ունի ղարաբաղյան հակամարտության երկու կողմերի հետ` քաղաքական, տնտեսական, մշակութային ոլոտներում։

Նա հավելել է, որ մի շարք այլ պետություններ իրենց գործողություններով ցանկանում են պահպանել լարվածությունը Մեծ Կովկասում` ազդեցության գոտիները պահպանելու տրամաբանությունից ելնելով։