"Հյուսիս-Հարավ" նախագծի շրջանակներում Իրանի ու Ադրբեջանի միջև 8.5 կմ-ոց երկաթգծային հատվածը կկառուցվի մինչև 2016թ.-ի վերջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի երկաթգծեր ՓԲԸ-ի ղեկավար Ջավիդ Ղուրբանովը: Նրա խոսքով, դեռևս նախորդ տարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրվել է համապատասխան հրաման: Ղուրբանովը նշել է, որ մոտակա ժամանակներս կհայտարարվի մրցույթ այդ հատվածի շինարարության համար: Մինչև այս տարվա վերջ կկառուցվի պակասող 7.5 կմ-ոց հատվածն ադրբեջանական տարածքում մինչև Իրանի սահման և երկաթգծային կամուրջ՝ ընդհանուր առմամբ 8.5 կմ երկարությամբ: Նրա խոսքով, առկա է երկրի ղեկավարի հրամանը՝ որոշված են ֆինանսավորման աղբյուրները: Ըստ նրա, իրենք ցանկանում են իրականացնել բեռնափոխադրումներ ավտոմոբիկային և երկաթգծային տրանսպորտի միջոցով: "Հյուսիս-Հարավ" միջանցքը սկիզբ է առնում Հնդկաստանի ու հասնում է մինչև Հելսինկի՝ այն Ադրբեջանի համար կարևորագույն միջանցքներից մեկն է, փոխանցում է trend.az-ը: