22.04.2025
Ինչպես Ադրբեջանը խորհրդային արդյունաբերական երկրից դարձավ զենք արտահանող. Israel Defense
prev Նախորդ նորություն

Ահաբեկչությունը թույլ չի տալիս ազատակացնել վիզային ռեժիմը ՌԴ ու Վրաստանի միջև. փորձագետ

Ռուս–վրացական համագործակցության բացակայությունն ահաբեկչության դեմ պայքարում խոչընդոտում է ՌԴ–ին` դյուրացնելու վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար։ Այդ մասին հայտարարել է Ռազմավարական հետազոտությունների ռուսական կենտրոնի ավագ գիտաշխատակից Կոնստանտին Տասիցը։

«Ահաբեկչական վտանգը հավասարապես վերաբերվում է ՌԴ–ին ու Վրաստանին, քանի որ մենք ունենք մեկ ընդհանուր տարածաշրջան` Կովկասը։ Ահաբեկչությունն այն խաթարող գործոնն է, որը թույլ չի տալիս ազատակացնել վիզային ռեժիմը ՌԴ–ի ու Վրաստանի միջև»,–նշել է նա։

Ռուսաստանցիներն այժմ կարող են այցելել Վրաստան առանց վիզաների, իսկ Վրաստանի քաղաքացիները ՌԴ այցելելու համար պետք է վիզա ստանան:

Իրանի ԱԳՆ. Կարգավորել ԼՂ հակամարտությունն առանց ժողովրդի դերակատարության անհնար է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան