Իրանի ԱԳՆ. Կարգավորել ԼՂ հակամարտությունն առանց ժողովրդի դերակատարության անհնար է
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կարևոր երկու գործոն է դեր խաղում՝ ժամանակը և հակամարտության կողմերի լուրջ մոտեցումները: Այս մասին, պատասխանելով ԱՊԱ-ի թղթակցի հարցին, թե ինչպես է մեկնաբանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացու ՌԴ վերջին շրջանի ակտիվությունը, նշել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին:
Նրա խոսքով, հակամարտությունները, որոնք կապված են տարածքային պահանջների հետ, չեն կարող լուծվել միայն մի գործոնի առկայությամբ: «Կարգավորման գործընթացում դեր են խաղում մի շարք գործոններ: Վերջում դրանք պետք է միավորվեն, որպեսզի հարցը լուծում ստանա: Այնպես որ ես կարծում եմ, որ կարծիքն այն մասին, թե հակամարտությունը կարող է կարգավորվել մեկ անձի կամ մեկ երկրի կողմից սխալ է: Կարգավորումը հնարավոր է միայն բոլոր գործոնների համադրմամբ»,- նշել է նա:
Քասեմին նաև ընդգծել է, որ հակամարտության կարգավորման հիմնական գործոններից մեկն է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը.
«Հարկ է ամենայն լրջությամբ մոտենալ այս հարցին: Կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առանց ժողովրդի դերակատարությունը հաշվի առնելու անհնար է: Ժողովրդի դերը կարգավորման գործում է որոշիչ է լինելու»,- հավելել է նա: