16.07.2025
Դավութօղլու. Թուրքիան ու Իրանը մրցակիցներ չեն
26.01.2016
Դավութօղլու. Թուրքիան ու Իրանը մրցակիցներ չեն

Թուրքիան և Իրանը մրցակիցներ չեն և տարաձայնությունները երկրների միջև վերաբերվում են միայն սիրիական և իրաքյան ճգնաժամերին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Ինչպես նշել է Դավութօղլուն, Անկարան ողջունում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը, փոխանցում է CNN-ը: Ըստ նրա, Իրանը Թուրքիայի մերձակա հարևան է և վերջին քսան տարվա ընթացքում Անկարայի ու Թեհրանի հարաբերությունները էլ ավելի են ամրապնդվել: Մինչ այդ, Թուրքիայի նախագահի աշխատակազմում Trend-ին հայտնել են, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը նոր հնարավորություններ է բացում Թեհրանի ու Անկարայի համար: Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը Թուրքիայի համար իրական տնտեսական հնարավորություն է, քանի որ Թեհրանն Անկարայի տնտեսական գործընկերն է: Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներով, Իրանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը 2015թ.-ի ավեց ամիսների արդյունքով կազմել է 14.2 միլարդ դոլար: Անկարան և Թեհրանը մինչև 2016թ.-ի վերջ երկկողմ ապրանքաշրջանառությունը ցանկանում են հասցնել 20 միլիարդ դոլարի: