21.11.2024
ՌԴ ԱԳՆ-ում Կիեւի համար վիզան չեղարկելու ԵՄ որոշումը համեմատել են «պարանից կախված ստեպղինի» հետ
prev Նախորդ նորություն

Ասադն Իդլիբի քիմիական հարձակումն անվանել է Սիրիայի իշխանության հրեշացման արշավի մաս

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Իդլիբի քիմիական հարձակումը հանդիսանում է երկրի իշխանությունների հրեշացման արշավի մաս և արդարացում՝ ԱՄՆ ռազմական միջամտության համար։

Ինչպես հայտարարել է Ասադը բելառուսական ОНТ հեռուստաալիքի հետ հարցազրույցում,սիրիական իշխանությունների դեմ ծավալվել է նրանց հրեշացման արշավ, սկզբում հասարակ ժողովրդի աչքում, այնուհետև արևմտյան հասարական կարծիքի առաջ՝ ստանալու աջակցություն ռազմական միջամտության համար։

«Ռուսաստանն ու Իրանն առաջարկել են քիմիական զենքի արգելման կազմակերպությանը Սիրիայում հետաքննություն անցկացնել, սակայն Արևմուտքը հրաժարվել է։ Կարծում եմ՝ հասկանալի է, թե ով է այստեղ ստում»,- եզրափակել է Սիրիայի նախագահը։