ՌԴ ԱԳՆ-ում Կիեւի համար վիզան չեղարկելու ԵՄ որոշումը համեմատել են «պարանից կախված ստեպղինի» հետ
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը «Վալդայ» քննարկման ակումբի շրջանակում Ուկրաինայի քաղաքացիների համար վիզայի ռեժիմն ազատականացնելու վերաբերյալ ԵՄ Խորհրդի որոշումը համեմատել է պարանից կախված ստեպղինի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսպես կոչված, առանց վիզայի ռեժիմն Ուկրաինայի հետ որոշ չափով պարանից կախված ստեպղին է, որն ընդհանուր առմամբ մի փոքր դյուրացնում է գոյություն ունեցող համակարգը»,- ասել է դիվանագետը։
Մեշկովի խոսքով՝ մուտքի համար պայմանները նույնն են մնացել՝ «կես տարում միայն երեք ամսով»։ Փոխնախարարը հստակեցրել է, որ «տվյալ որոշումը ոչ մի կապ չունի աշխատանքի թույլտվության հետ»։
Դիվանագետը մատնանշել է, որ այս դեպքում զբոսաշրջիկների համար տարբերություն չկա՝ վիզայո՞վ, թե՞ առանց վիզայի ռեժիմ է։ «Այսինքն՝ մեծ հաշվով, մեր այն համաքաղաքացիները, ովքեր ստացել են շենգենյան գոտի մուտքի հնգամյա վիզա, կունենան նույն հնարավորությունները, ինչ Ուկրաինայի քաղաքացիները՝ գոյություն ունեցող առանց վիզայի ռեժիմի պայմաններում»,- հավելել է Մեշկովը։