22.11.2024
ՌԴ-ն ու Թուրքիան հաշվետվություն են ներկայացրել Սիրիայում դեէսկալացիայի գոտիների վերաբերյալ
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ն չի մասնակցի մարտական գործողություններին Սիրիայում և Իրաքում

ՆԱՏՕ-ն չի մասնակցի մարտական գործողություններին Սիրիայում և Իրաքում, նույնիսկ եթե անդմակցի ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կոալիցիային: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն կսահմանափակվի միայն տեխնիկական աջակցությամբ և ազգային ուժերի ուսուցմամբ: Լրագրողի այն հարցին՝ արդյոք ՆԱՏՕ-ն կարող է պաշտոնապես անդամակցել կոալիցիային, որը հրամանատարում է Միացյալ Նահանգները, Սթոլթենբերգը պատասխանել է, որ այդ հարցը դեռ քննարկվում է:

«Եթե ՆԱՏՕ-ն անդամակցի կոալիցիային, դա չի փոխի ՆԱՏՕ-ի դերը… ՆԱՏՕ-ն չի մասնակցի մարտական գործողություններին, ոչ մեկ չի խնդրել, որպեսզի դաշինքը մարտական գործողություններ իրականացնի Սիրիայում և Իրաքում»,-ասել է Սթոլթենբերգը: