ՌԴ-ն ու Թուրքիան հաշվետվություն են ներկայացրել Սիրիայում դեէսկալացիայի գոտիների վերաբերյալ
Սիրիայում լարվածության թուլացման գոտիներում իրադրությունը կայուն է գնահատվում, մեկ օրվա ընթացքում Ռուսաստանը հրադադարի ռեժիմի խախտման ութ դեպք է արձանագրել, Թուրքիան՝ երեք։ Այս մասին ասվում է ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկատվական ծանուցման մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Լարվածության թուլացման գոտիներում դրությունը կայուն է գնահատվում։ Հրադադրի ռեժիմի խախտման հարցերի քննարկման ռուս-թուրքական համատեղ ներկայացուցչության ռուսական կողմը մեկ օրում նահանգներում արձանագրել է հրաձգության ութ դեպք՝ երեքը՝ Դամասկոսում, երկուսը՝ Լաթաքիայում, երկուսը՝ Համայում, մեկը՝ Հալեպում։ Ներկայացուցչության թուրքական կողմը երեք խախտում է արձանագրել, դրանցից երկուսը Համա նահանգում, մեկը՝ Դամասկոսում»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ կրակոցներ հնչել են հիմնականում «Ջեբհաթ-ան-Նուսրա» եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների վերահսկողության ներքո գտնվող տարածքներում։