Միացյալ Նահանգների գանձապետ Ջեք Լյուն կոչ է արել չչարաշահել պատժամիջոցները, քանի որ այն կարող է վնասել ԱՄՆ տնտեսությանը: Միացյալ Նահանգների գանձապետ Ջեք Լյուն հայտարարել է, որ պատժամիջոցների չարաշահումը կարող է վնասել ԱՄՆ-ի տնտեսությունը և հանգեցնել մի իրավիճակի, երբ պետությունները կսկսեն խուսափել ԱՄՆ դոլարի օգտագործումից որպես պահուստային արժույթ, հայտնում է Ազատությունը: Օբամայի վարչախումբը պատժամիջոցներ է կիրառել Իրանի, Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, ինչպես նաև մի շարք ահաբեկչական խմբավորումների նկատմամբ: