25.11.2024
Էթիկայի հանձնաժողովի հենքի վրա կստեղծվի կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին
prev Նախորդ նորություն

Րաֆֆի Հովհաննիսյանը Օհանյանին ու Օսկանյանին ուզում է մեկ կուսակցության մեջ համախմբել

Մեկ ամսից «Ժառանգություն» կուսակցությունը հրավիրելու է համագումար, որի ժամանակ առաջարկ է հնչեցնելու մեկ կուսակցություն դառնալ ՕՐՕ դաշինքի իր գործընկերներին, ինչպես նաև որոշ այլ ուժերին: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:


Նման առաջարկի նպատակն է, նախևառաջ, պարզել, թե արդյոք պատրաստ են դաշինքի գործընկերները մտնել մեկ կուսակցության մեջ։ Իսկ երկրորդ ու թերևս գլխավոր նպատակն է լայն համախմբումը:  


«Ապագա կուսակցությունը չի կրելու ՕՐՕ անվանումը, քանի որ այն նախընտրական էր և իր տեղը չի գտնի հետընտրական շրջանում»,- հայտարարեց Հովհաննիսյանը։ Միևնույն ժամանակ նա չցանկացավ հստակեցնել, թե բացի Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունից և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից մեկ կուսակցության ձևաչափով համագործակցության առաջարկ ո՞ր ուժերին է արվելու:


«Անուններ հիմա չեմ տա, բայց հույս ունենք, որ մինչև համագումար գոնե պարզ կլինի, թե դրանք ինչ շրջանակում են: Մենք չենք շտապում, բայց կարծում եմ՝ ոչ էլ պետք է երկար time- out անենք, լռության ուխտ վերցնենք և ձեզ հետ հանդիպենք 5 տարի անց»,- շեշտեց նա:


Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին նման ցածր արդյունք արձանագրելը Րաֆֆի Հովհաննիսյանը պայմանավորում է դաշինքի ուշ կայացմամբ, այսինքն ընտրողը չկարողացավ ընկալել ու հասկանալ, թե ՕՐՕ դաշինքն իրենից ինչ է ներկայացնում: