21.04.2025
Նաիրիտը ոտքի հանել կարող են հենց Դուք. Նաիրիտցիները դարձյալ դիմել են Սամվել Կարապետյանին
prev Նախորդ նորություն

Էթիկայի հանձնաժողովի հենքի վրա կստեղծվի կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին

 


Հայաստանում նախատեսվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա ստեղծել կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին, որն իրականացնելու է կոռուպցիայի կանխարգելման, այդ թվում՝ էթիկայի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումներ պահպանման գործառույթը: Նախագիծը ներկայացվեց կառավարության այսօրվա նիստում:


Համաձայն փաստաթղթի,  մարմինն օժտված է լինելու անհրաժեշտ գործիքակազմով, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառման կարողությամբ: Նախագծով պարտադիր հայտարարագրում է նախատեսվում նաև այն հանրային ծառայողների համար, որոնք թեպետ բարձրաստիճան պաշտոնյա չեն, սակայն իրենց գործունեությամբ ընդգրկված են ռիսկային գոտում՝ գնումների գործընթաց, քննիչներ, դատախազներ:


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վարչապետ Կարեն Կարապետյանից երկօրյա ժամկետ խնդրեց՝ հստակություններ մտցնելու ու իրենց ներկայացրած առաջարկությունների ճակատագիրն իմանալու համար: Կենտրոնական բանկի նախագահն Արթուր Ջավադյանն էլ խնդրեց իրենց կարծիքները հաշվի առնել: Վարչապետը երկու օր ժամանակ տվեց բոլոր հստակեցումների համար:

Րաֆֆի Հովհաննիսյանը Օհանյանին ու Օսկանյանին ուզում է մեկ կուսակցության մեջ համախմբել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան