23.11.2024
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ դիտարկման ժամանակ օգտագործել է հսկողության աերոստատ. Արցախի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Վրաստանի բնակչության 2.94 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու ծխականներ են

Վրաստանում առաջին անգամ քարտեզներ են ստեղծվել, որտեղ ներկայացված է երկրում բնակվող քաղաքացիների դավանանքը, ինչպես նաեւ կրոնական տեսարժան վայրերը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Քարտեզները ստեղծել է Կրոնի հարցերի պետական գործակալությունը։ Դրանք կազմել է գործակալությանն առընթեր կրոնական քաղաքականության հետազոտության կենտրոնը՝ «Սաքստատ» (Գրուզստատ) ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա (2014 թվականի տվյալներով)։

Համաձայն այդ տվյալների՝ Վրաստանի 3.7 մլն բնակիչներից 83.4 տոկոսն ուղղափառ եկեղեցու հետեւորդներ են։ Նրանց հետեւում են մահմեդականները՝ 10.74 տոկոս։ Երրորդ տեղում Հայ առաքելական եկեղեցու հավատացյալներն են՝ 2.94 տոկոս։ Վրաստանում կաթոլիկ եկեղեցու հետեւորդ է բնակչության 0.52 տոկոսը, 0.33 տոկոս են կազմում Եհովայի վկաները։ Եզդիները կազմում են 0.23 տոկոս, հրեաները՝ 0.05 տոկոս։

3 քարտեզ է կազմվել՝ կրոնական, շրջանային եւ պաշտամունքային շինությունների քարտեզ։ Դրանք բոլորը հասանելի են Կրոնի հարցերի գործակալության կայքում։