23.11.2024
Խաչատուրով. ՀԱՊԿ-ը բանակցում է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար
prev Նախորդ նորություն

Բաքուն չի ուզում վճարել սնանկացած խոշորագույն պետբանկի վարկատուներին

Բաքուն կարող է հրաժարվել վճարումներից սնանկացած խոշորագույն պետբանկի վարկատուներին: Ադրբեջանը վերջնագիր է ներկայացրել Ադրբեջանի Միջազգային բանկի վարկատուներին և համարում է, որ պետական երաշխիքներն այս դեպքի վրա չեն տարածվում:

Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Միջազգային բանկը, որը խոշորագույնն է երկրում, դադարեցրել է վճարումները վարկատուներին և բանակցություններ կվարի վարկատուների հետ վերակազմավորման մասին: Մայիսի 10-ին բանկը մոտ $100 մլն չի վճարել հիմնական պարտքի գծով և տոկոսներով:

«Վարկատուները շատ դժգոհ են, որ պարտքի մի մասը կարող է չեղյալ համարվել: Այդ առաջարկը վկայում է, որ պետությունը չի ցանկանում վճարել, թեև ունի վճարելու հնարավորություն»,- ասել է Լուտց Ռեմեյերը, որը $2,2 մլրդ ակտիվների կառավարիչն է, ներառյալ ԱՄԲ պարտատոմսերը, գրում է Forbes-ը:

Վարկատուները, որոնց առաջարկվում է փոխանակել բոնդերը 20-տոկոսանոց դիսկոնտի հետ բանկի պարտքի վերակազմավորման շրջանակում, զգուշացում են ստացել, որ կազմակերպությունը կարող է փակվել, եթե նրանք դեմ դուրս գան պլանին: Իսկ Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ բանկի վրա երբեք չեն տարածվել լիարժեք ինքնիշխան երաշխիքները:

Ադրբեջանի Միջազգային բանկն առաջարկում է փոխանակել իր $3,3 մլրդ կազմող արտաքին պարտքը նոր պետական պարտատոմսերով և կազմակերպության բոնդերով: Այդ մասին ասվել է Լոնդոնում կայացած շնորհանդեսի ժամանակ, հայտնում է Bloomberg-ը: Առաջարկվող ծրագիր պարտադիր կդառնա, եթե ստանա վարկատուների հավանությունը, որոնց բաժին է ընկնում պարտքի երկու երրորդը: Ադրբեջանը մտադիր է ավարտել վերակազմավորումը մինչև օգոստոսի 24-ը: