23.11.2024
Մամեդյարով. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հիմք են ՄԱԿ-ի բանաձևերը
prev Նախորդ նորություն

Խաչատուրով. ՀԱՊԿ-ը բանակցում է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար

ՀԱՊԿ-ը սեփական խաղաղապահ ներուժն ունի (ավելի քան 3,5 հազար մարդ), որը կարող է խաղաղապահ գործողություններ անցկացնել ոչ միայն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների տարածքում, այլեւ երրորդ երկրների տարածքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:


Նրա խոսքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մշակում է երրորդ երկրների տարածքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու մանդատի ձեւակերպման գործնական հարցերը: 


«Ներկայումս մենք ՄԱԿ-ի հետ համատեղ մշակում ենք այն գործնական հարցերը, որոնք կապված են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմերի օգտագործման իրավական ձեւակերպման հետ»,- հավելել է Խաչատուրովը: