2.05.2025
Առաջնագծում գտնվել են ԼՂՀ ՊԲ երկու զինծառայողների դիակներ
09.04.2016
Առաջնագծում գտնվել են ԼՂՀ ՊԲ երկու զինծառայողների դիակներ

Հայկական և ադրբեջանական կողմերը միջազգային կառույցների միջնորդությամբ իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ զինծառայողների դիակներ: Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ զինծառայողներ` կրտ. ս-տ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի (ծնվ. 1996թ.) և շարք. Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի (ծնվ. 1996թ.) դիակները: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, որոնողական աշխատանքների ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել: